Commitment to Constructive Dialogue

Աշխատանքային հանդիպում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև

Հունվարի 19-ին տեղի տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկեցին ծրագրի ընթացքը, առաջիկայում նախատեսվելիք գործողությունները և միջոցառումները։ Քննարկվեց նաև ՔՀԿ-ների ինկուբատորների ստեղծման հարցերը, ռազմավարությունը, գործունեության շրջանակները և ժամանակացույցը, ինչպես նաև ՔՀԿ-ների համար հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթի կազմակերպման հարցերը։

Հանդիպմանը մասնակցում էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Ծրագրի ներկայացուցիչներ Արտակ Սարիբեկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը, Հայկուհի Ալավերդյանը, Ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը և ներկայացուցիչ Նարե Հարությունյանը, ՏԻՄ և հարակից ոլորտների համակարգող, «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը, կրթության և հարակից ոլորտների համակարգող, «ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը։