Commitment to Constructive Dialogue

«Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն»

Ծրագրի անվանումը«Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն»

Կոալիցիայի անվանումը «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա,

Կոնսոցիումի կազմը – «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Իրավունքի ուժ» ՀԿ, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ, «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ

Ծրագրի տևողությունը – 12 ամիս

Ծրագրի բյուջեն – Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  25 121 000 ՀՀ դրամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝  22 481 000 ՀՀ դրամ,  Դիմողի ֆինանսական ներդրման չափը՝  2 640 000 ՀՀ դրամ

Իրականացման վայրը – ՀՀ, Երևան, Վանաձոր

Հանուն Հավասար Իրավունքների Կոալիցիան ծրագրով իր առաջ նպատակ է դնում նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղություններով՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:

1 Իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումները նվազեցնելու նպատակով Կոալիցիան կմշտադիտարկի և կփաստագրի իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների նկատմամբ բռնությունների, ճնշումների և ոտնձգությունների դեպքերը և հանդես կգա ամփոփ զեկույցով։ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական Forrights.am կայքում առկա Report Police հարթակում կարձանագրվեն բռնությունների դեպքերը՝ դրանք հանրայնացնելու և փաստագրելու նպատակով։ Ի դեպ, նախատեսում ենք Report Police օնլայն հարթակը վերանվանել և որոշ փոփոխությունների ենթարկել:   Բռնաճնշումների ենթարկված իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին Կոալիցիան կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ։

Յուրաքանչյուր դեպքով կանցկացվեն լրագրողական հետաքննություններ և կհրապարկվեն forrights,am կայքում։ Town Hall ձևաչափով կանցկացվեն հանդիպումներ իրավապաշտպանների, լրագրողների, փաստաբանների և քաղաքացիական ակտիվիստների հետ, ՄԻՊ գրասենյակի և արդարադատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու նպատակով։ Chatam House ձևաչափով կկազմակերպվեն հանդիպումներ խոշտանգված և դատական համակարգից տուժած քաղաքացիների հետ։ Կոալիցիան կստեղծի 7 հոգանոց բաղկացած աշխատանքային խումբ արդարադատական և դատախազական համակարգերի, ոլորտի փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։ Կվերլուծվեն բարձրացված խնդիրները և կտրվեն լուծման հստակ ուղիները։

2 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը նպաստելու նպատակով կոալիցիան ծրագրում է մշակել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող մշտադիտարկման գործիք, մշադիտարկել Վանաձոր քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասանելիությունը և պատրաստել ամփոփ զեկույց։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերը և հանրային քաղաքականության թերությունները վեր հանելու նպատակով Կոալիցիայի լրագրողական թիմը կպատրաստի հետաքննական հոդվածներ և դրանք կհրապարակի Forrights.am կայքում։

3․ Փակ հաստատություններում խոշտանգումների ու խտրականության նվազեցման նպատակով կոալիցիան ծրագրում է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն փակ հաստատություններում գտնվող (գտնված) անձանց ու նրանց ընտանիքներին: Կոալիցիայի թիմը մեր շահառուներին՝ զինծառայողներին, ազատազրկված անձանց իրավունքների խախտման դեպքերը հանրայնացնելու և պատկան  մարմինների ուշադրությունը սևեռելու նպատակով կանցկացնի լրագրողական հետաքննություններ և կհրապարակի Forrights.am կայքում։

Երկրորդ ծրագիր – «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կարողություների զարգացում»

Ծրագրի հիմնական նպատակն է փաստարկված hանրային քաղաքականությունների, hանրային վերահսկողության արդյունքների հրապարակայնացման համար համապատասխան հարթակի ձեւավորումը, որը կհանդիսանա Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն կառուցվածքային երկխոսության (Structured Dialogue) մշտական գործող օղակներից մեկը:

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն ու գործողությունները
Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող եւ հանրային առավել լայն հնչեղություն ստացած հիմնախնդիրների լուծումների հրապարակային, քաղհասարակություն-կառավարություն որոնում եւ մշակում:
ՄԻՊ Կոալիցիայի կարողությունների զարգացումը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում պլանավորած փաստարկված հանրային քաղաքականությունների մասով արդյունքների ձեռք բերման հետ սիներգիայի ապահովում: Կառավարությանն ուղղված առաջարկությունների մշակում՝ ըստ 7 թեմատիկ հանրային լսումների: Մարզերում հանրային քննարկումների կազմակերպում եւ 7 Հանրային լսումների արդյունքների ներկայացում քաղաքացիական հասարակության եւ ՏԻՄ ներկայացուցիչներին:

Ծրագրի արդյունքները
Հանրային լսումների ընթացքում կքննարկվեն եւ կմշակվեն մարդու իրավունքների ոլորտին վերաբերող եւ հանրային առավել լայն հնչեղություն ստացած հիմնախնդիրների լուծումներ, որոնք կներկայացվեն ոչ միայն քաղհասարակության ուշադրությանը, այլև Կառավարության համապատասխան նախարարություններին եւ կառուցվածքային ստորաբաժանումներին եւ ՏԻՄ մարմիններին: Կշակվի եւ կգործարկվի Կոալիցայի ներքին կարողությունների զարգացման գործիքակազմը. կզարգանան ՄԻՊ պաշտպանության Կոալիցիայի կարողությունները կապահովվի սիներգիա «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում պլանավորած փաստարկված հանրային քաղաքականությունների մասով արդյունքների ձեռք բերման հետ: