Commitment to Constructive Dialogue

Քայլ դեպի ավելի արդար Հայաստան

Ծրագրի անվանումը – «Քայլ դեպի արդար Հայաստան»

Կոալիցիայի անվանումը «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց»,

Կոնսոցիումի կազմը – «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, «Աստղացոլք» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Ընտանիք և համայնք» ՀԿ,

Ծրագրի տևողությունը – 12 ամիս

Ծրագրի բյուջեն – Ընդհանուր բյուջեն՝ 25000000,  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը ՝  22500000,  Դիմողի ֆինանսական ներդրման չափը ՝ 2500000 ՀՀԴ

Ծրագրի հիմնական նպատակն արդարադատության թիրախային ոլորտներում (Պրոբացիա և վաղաժամկետ ազատման ինստիտուտ) հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների ազդեցության ամրապնդում։

 Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են.

– թիրախային ոլորտներում ՔՀԿ-ների ինստիտուցիանալիզացված մասնակցությամբ իրականացվող մշտադիտարկման և գնահատման համընդհանուր մոդելի մշակումը

– «Աջակցություն Պրոբացիային» ազգային ցանցի մասնակիցների կարողությունների զարգացումը

– պրոբացիայի տարածքային բաժինների, դատավորների ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ գործող պրոբացիայի ծառայությունների մշտադիտարկում և գնահատում մշտական մոնիտորինգային մարմնի կողմից և պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումների մոնիտորինգին ՔԿՀ-ների մասնակցության երաշխավորում

– պրոբացիայի և վաղաժամկետ ազատման ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը:

Պրոբացիայի ոլորտում ծրագրի նպատակները իրականացվելու են հանրային քննարկման մեխանիզմի մշակման միջոցով` վեց փուլով.

1) պրոբացիայի և այլընտրանքային պատիժների ոլորտում պետական գործունեության համալիր վերանայման ռազմավարության և հնարավոր մեխանիզմների մշակում

2) ռազմավարության և մոդելների ներկայացում և քննարկում ոլորտի հիմնական դերակատարների հետ և դրանց հետագա հարմարեցում Հայաստանի համատեկստին

3) տեղեկատվության վերլուծություն, առաջարկությունների ձևակերպում և արդարադատության իրականացման ընտրված ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ քաղաքական ամփոփագրերի մշակում

4) հիմնական դերակատարների և հանրության լայն շրջանակներում հայտնագործությունների տարածում և ջատագովություն

5) «Պրոբացիոն ծառայություն» ազգային ցանցի/կոալիցիայի հենքի վրա վերահսկողության մշտական  մեխանիզմների ստեղծում

7) հաստատված մեխանիզմների գործողության կայունության պլանի մշակում:

Ակնկալվող ազդեցությունը.

  • Ամրապնդել կապերն ու երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի միջև
  • օգտագործել «թավշյա հեղափոխության» ընթացքում ձեռք բերված ներուժը և զարգացնել ինստիտուցիոնալացված մասնակցության գործընթացները, ինչն առանցքային նշանակություն ունի արդյունավետ և կայուն փոխհարաբերությունների և ցանցերի ձևավորման և ծրագրերի տարածվածության ընդլայնման և կայունության ամրապնդման համատեքստում
  • շեշտադրել համակարգային փոփոխությունները և ոչ թե առանձին արդյունքները և ամրապնդել ՔԿՀ-ների դերը` որպես միջնորդ կառավարության մարմինների եւ քաղաքացիների միջև:

Ակնկալվող արդյունքներ.

  • Մշտադիտարկման 2 մեխանիզմները մշակված են և գործում են, ՔԿՀ-ների  մասնակցությունը վաղաժամկետ ազատման որոշումներ կայացնող մարմինների ցանկում ապահովված է:
  • «Աջակցություն Պրոբացիային» ազգային ցանցի մասնակիցների կարողությունները հզորացված են
  • Պրոբացիայի տարածքային բաժինների, դատավորների ու կենտրոնական պետական մարմինների հետ փոխգործակցությունը հաստատված է, պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումների մոնիտորինգին ՔԿՀ-ների մասնակցությունն երաշխավորված:
  • Պրոբացիայի և վաղաժամկետ ազատման ոլորտներում խնդիրները վերhանված են և համապատասխան քաղաքականությունները մշակված:

Երկրորդ ծրագիր – «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կարողությունների զարգացում»

Ծրագրի հիմնական նպատակը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված ՔՀԿ-ների կոալիցիայի՝ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կարողությունների զարգացումն է։
Առանձնահատուկ նպատակներն են․
1․ Ցանցի ներքին կարողությունների զարգացումը,
2․ Ցանցի արտաքին կարողությունների զարգացումը,
3․ Ցանցի ոլորտային կարողությունների զարգացումը,
4․ Պրոբացիայի մասին գիտելիքների տարածումը հանրության մեջ և պետական կառավարման մարմիններում։