Commitment to Constructive Dialogue

Արհեստակցական միությունները պետք է լինեն հզոր և անկախ. համաժողով աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրների և բարեփոխման տեսլականի վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն – քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը: Հանդիպմանը մասնակցում էր պետական կառույցների, քաղհասարակության, առևտրային, բիզնես կազմակերպությունների շուրջ 160 ներկայացուցիչներ, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: