Commitment to Constructive Dialogue

4 դասախոսություն Կապանի ինկուբատորում

2018 թ. սեպտեմբերի 20-ին Կապանի ՔՀԿ-ների ինկուբատորում ինկուբատորի համակարգող Վաչե Բաղդասարյանը երկու դասախոսություն կկարդա՝ «Մարդու իրավունքներ. Մարդու իրավունքների և ազատությունների հարգումը, պահպանումն ու պաշտպանությունը բարեփոխված սահմանադրության լույսի ներքո» և «Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական  փորձի ներկայացում» թեմաներով: Եվս 2 դասախոսություն կկարդան նաև Կարեն Զադոյանը՝ «Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձը` կոալիցիայի կառուցման, փաստարկված հակակոռուպցիոն քաղաքականությունների մոնիթորինգի և մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության իրականացման ուղղություններով» թեմայով, և Վիգեն Շիրվանյանը՝ «Կրթության ոլորտ. Կրթական ոլորտի հնարավոր բոլոր բարեփոխումները» թեմայով: 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: 

ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.

1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։

Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․

1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են մոտ 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորներին ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու է ընդհանուր թվով 33 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։

Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն ունեն՝ օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքի, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Երևանի ինկուբատորից։