Commitment to Constructive Dialogue

Հավասար հնարավորություններ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան  աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանի և այլ աշխատակիցների հետ:

Հանիպմանը ներկա էին «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը, «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային» կոալիցիայի անդամ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը, ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը և ծրագրային օգնական Հայկուհի Ալավերդյանը:

Հանդիպման ժամանակ նախ ներկայացվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական  նպատակներն ու 9 թիրախային ոլորտները, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Հակիրճ ներկայացվեցին դրանց շրջանակներում կատարված աշխատանքները, ՔՀԿ սեկտորի մասնակիցների հետ ակտիվ համագործակցության և այլ ոլորտային հարցերի վերաբերյալ:

Այնուհետև, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը ներկայացրեց, որ ծրագրի կողմից ստացված դրամաշնորհի շրջանակում իրականացվում է «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրը, որի նպատակներից մեկը  մշտադիտարկում իրականացնելն է և բարելավել հանրային քաղաքականություն՝ ուղղված հանրային ծառայություններ մատուցող կառույցներում մատչելիության խնդիրների վերհանմանը և նվազեցմանը/լուծմանը:

Անուշ Ասլանյանը նշեց, որ խիստ կարևոր է  մատչելի դարձնել նախ և առաջ քաղաքացիներին սպասարկող հանրային կառույցները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վրա շեշտը դնելով՝ ներդնել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովող միջոցներ: Նախատեսվում է մոտ 15 բազմաբնակարան շենքերում իրականացնել ծրագիրը: Անուշ Ասլանյանի խոսքով, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձը պետք է կարողանա մուտք գործել հանրային կառույցներ, բազմաբնակարան շենքեր, այսինքն՝  խոսքը համապատասխան հնարավորությունների ապահովման մասին է: Ընդ որում մատչելիության ապահովումը չի ենթադրում միայն թեքահարթակների առկայություն շենքերում, այլ նաև բռնակների, հենակների, սեղանների, և այլ անհրաժեշտ հարմարանքների առկայություն:

Նաիրա Առաքելյանը  խոսեց ներառական կրթության ներդրմամբ պայմանավորված հատուկ կարիքներով երեխաների խնդիրների մասին և քննարկվեց սոցիալական կոմպոնենտը:

Նախարարության աշխատակիցներն իրենց փոխօգնությունն առաջարկեցին՝ Լոռու մարզում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ: Ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչները նշեցին իրենց մտահոգությունը Վանաձորի բժշկասոցիալական  փորձաքննության աշխատանքային ժամերի հետ կապված. այստեղ 09:00-11:00-ն են սպասարկում: Արթուր Կեսոյանը ասաց, որ կլուծվի այդ խնդիրը: Ավելացրեց, որ այժմ ԲՍՓ-ների գործունեության ոլորտը արմատապես և գլոբալ փոփոխվում է: Մի շարք փոփոխություններ են նախատեսվում, որոնք կհեշտացնեն քաղաքացիների կապը ԲՍՓ-ների հետ:

Ֆինանսական աջակցության մասին խոսելի Արթուր Կեսոյանը նշեց, որ պետական բյուջեից կախված ֆինանսավորումը: Նա իր խոսքում շեշտեց. «2015թ. սայլակ ստանալու համար դիմած անձանց տրվել է 450 սայլակ: Այս տարի աննախադեպ աճ տեղի ունեցավ, քանի որ ՔՀԿ-ները ակտիվ աշխատեցին, ինչպես նաև ընդհանուր առմամբ քաղաքացիները տեղյակ էին: Արդյունքում, 100 սայլակ պետք է ավելացվի մինչև դեկտեմբեր: Ինչպես նաև մեր այժմյան տվյալներով 240 հատ լսողական սարքավորումների: Իհարկե, այս միջոցները փորձում ենք տրամադրել բարեգործական հիմունքներով»:

Կարող ենք փաստել, որ այս հանդիպման շրջանակներում փոխադարձ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության և հանդիպմանը ներկա ՔՀԿ-ների միջև: