Commitment to Constructive Dialogue

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցն իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան»  ծրագիրը: 

2017 թ-ի դեկտեմբերին ստորագրված հռչակագրով սկսվել է «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի ճանապարհը։ Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ակտիվ համագործակցության արդյունքում՝ արդեն 2018թ-ի հուլիսի 19-ին հրավիրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադիր ժողովը:

Հիմնադիր ժողովին մասնակցեցին ցանցի անդամներ` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»,  «Աստղացոլք», «Ընդդեմ իրավական կամայականության», «Ընտանիք և համայնք» «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Սոցիալական արդարություն», «Փրոջեքթ Հարմոնի», «Երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ-ները՝ դառնալով հիմնադիր անդամներ:

Հիմնադիր ժողովն ընդունեց Ցանցի տարբերանիշը, քննարկեց և ընդունեց Ցանցի կանոնադրությունը, ընտրվեց Ցանցի համակարգող խորհուրդը:

Որոշվեց նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին մեկ տարով վերապահել Ցանցի քարտուղարության գործառույթների իրականացումը, իսկ կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին համապատասխանաբար նշանակել կառավարման խորհդի նախագահ:

Հաստատվեց Էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը: Կոնսորցիումի անդամ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կազմակերպեց  Էթիկայի հանձնաժողովի առցանց քվեարկություն, որը մեկնարկեց հուլիսի 27-ին և ավարտվեց օգոստոսի 1-ին: Օգոստոսի 2-ին արդեն հայտնի էին էթիկայի հանձնաժողովի 3 անդամների անունները, ովքեր այժմ ծանոթանում են էթիկայի կանոնների հետ՝  առաջարկություններով հանդես գալու և վերրջնական հաստատմանը ներկայացնելու նպատակով:

Աջակցություն պրոբացիային ազգային ցանցին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայիինստիտուտի զարգացմամբ: 

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կանոնակարգ

Էթիկայի  կանոներ