Commitment to Constructive Dialogue

Մեդիա արշավ՝ պարենի համաշխարհային օրը

Պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 16-ին Գյուղատնտեսական դաշինքը նախաձեռնել էր մեդիա արշավ դեպի Արարատի մարզի համայնքներ:

Մեդիա արշավն իրականացվեց «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Նախաձեռնությանը միացել էին 6 լրագրողներ և Գյուղատնտեսական դաշինքի փորձագետներ: Այցելությունը հնարավորություն ստեղծեց մասնակիցների համար գյուղատնտեսական աշխատանքների հագեցած ժամանակահատվածում լինել հենց մարզերում, համայնքի ներկայացուցիչներից, ֆերմերներից լսել իրենց խնդիրների և նվաճումների մասին, ինչպես նաև անձամբ դառնալ բերքահավաքի գործընթացի մասնակից:

Այցելություն եղավ Շահումյան համայնք, որտեղ ներկա էին նաև Տափերական համայնքի ներկայացուցիչները: Գյուղատնտեսական Դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը ներկայացրեց 2017-2018 թթ ապահովագրության պիլոտային ծրագրի մանրամասները, իսկ ահա Փոքր Վեդի համայնքում Խոր Վիրապ կոոպերատիվի ներկայացուցիչների և դաշինքի փորձագետների հետ քննարկեցինք գյուղատնտեսական վարկերի, կոոպերատիվների արդյուանվետության և պետական աջակցության ծրագրերը:  

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: