Commitment to Constructive Dialogue

Համայնքային քննարկումներ Գորիսում և Մեղրիում՝ «Բյուջե բոլորի համար» ծրագրի շրջանակներում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի  ենթածրագիր հանդիսացող և “WINNET Armenia” Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին  Մեղրիում և 19-ին Գորիս քաղաքներում տեղի ունեցան  ­­հա­մայն­քա­յին քննարկ­ումներ:

Քննարկումները  իրականացվում էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից (International Center for Human Development)` Town Hall Meeting  ձևա­չա­փով:

Նշենք, որ քննարկման համար նախապես տեղեկատվություն էր վերցվել Մեղրիի և Գորիսի համայնքապետարաններից  2019թ-ի նախատեսվող, համայնքային բյուջեով ֆինանսավորվող կամ համաֆինանսավորվող ծրագրերի մասին:

Վերոհիշյալ ծրագերից ելնելով` մշակվել էին սցենարներ, որոնք և քննարկվում էին խոշորացված Մեղրի և Գորիս  համայնքների բնակավայրերից հրավիրված բնակիչների հետ, որոնք ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ և տարբեր զբաղվածություն ունեին:

Քննարկումներին մասնակցում էին համայնքապետարանների աշխատակիցները, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ: