Commitment to Constructive Dialogue

Լրացուցիչ բեռ հասարակական կազմակերպությունների համար՝ իրենց գործունեության ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան/փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում մասնակցել է ՊԵԿ-ի կողմից հեղինակած օրինագծերի վերաբերյալ քննարկմանը, որը վերաբերում է հասարակական կազմակերպությունների կողմից իրենց գործունեության ֆինանսական հաշվետվության ներկայացմանը:
Քննարկման ժամանակ ԻՀԱ ներկայացուցիչը ներկայացրել է օրենքների նախագծերի վերաբերյալ ԻՀԱ-ի դիրքորոշումը, որով առաջարկվում է հետ կանչել նախագծերը, քանի որ նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ բեռ է դրվելու հասարակական կազմակերպությունների վրա, ինչն էլ ուղղակիորեն հակասում է հասարակական կազմակերպությունների գործունեության ինքնակառավարման սկզբունքին:
Քննարկմանը մասնակցել են նաև ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը և  ներկայացուցիչներ այլ ՀԿ-ներից: