Commitment to Constructive Dialogue

«ՀԿ-ների մասին» նոր օրենքի շուրջ դասընթաց Երևանում

2017 թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00, Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Երևանում քաղաքում կանցկացնի  դասընթաց ՀԿ-ների համար՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի լույսի ներքո:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը, որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին: Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել են նմանատիպ դասընթացներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Գավառ, Սևան, Գորիս և Կապան քաղաքներում: Դասընթացներից բացի, ԻՀԱ-ն նաև անվճար խորհրդատվություններ և օգնություն է տրամադրում ՀԿ-ներին: