Commitment to Constructive Dialogue

Դասընթաց – 7+ առցանց գործիքներ ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողություն իրականացնելու և հանրային քաղաքականություն մշակելու արդյունավետությունն ավելացնելու համար

Մարտի 19-ին՝ 11:00, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունն ավելացնող առցանց գործիքների մասին: Դասընթացը կվարի Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Դասընթացի ժամանակ կներկայացվեն առցանց գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը և տեսանելիությունը։ Ի թիվս բազմաթիվ նման գործիքների կներկայացվեն հատկապես՝

1. Madmimi էլ. փոստի հասցեներ տնօրինելու և անհատական նամակներ ուղարկելու համակարգը,

2. Attach.io կից փաստաթղթերի հասանելիությունը և հասցեատիրոջ՝ յուրաքանչյուր էջի վրա անցկացրած ժամանակին հետևելու գործիք,

3. Appear.in արագ և հարմարավետ վիդեոզանգեր կատարելու ծրագիր,

4. Տեքստային ուղերձներն ավելի արդյունավետ տեղ հասցնելու inbound marketing-ի հնարքներ,

5. Twitter-ի միջոցով միջազգային տեսանելիություն ապահովելու մի քանի հնարքներ,

6. Կազմակերպության աշխատակիցների հանձնարարությունների կատարողականներին հետևելու asana.com գործիքը,

7. Google-ի տարբեր գործիքներ։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Դասընթացի հայտ – մարտի 19».

Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 17-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110

Հեռ.՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]