Commitment to Constructive Dialogue

6 մարզային կազմակերպություն միացավ Հայկական կրթական ցանցին

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայկական կրթական ցանցի ընդհանուր ժողովը, որի ժամանակ քննարկվեցին և հաստատվեցին մի քանի կարևոր որոշումներ:

«Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցի կողմից իրականացվում է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:

«Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակներից մեկը նաև Հայկական կրթական ցանցի զարգացումն է:

Այսօր ցանցում ընդգրկվելու վերաբերյալ հուշագրեր կնքվեցին 6 հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավար և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը հայտնեց, որ ցանցում ներգրավվելու համար շուրջ 15 դիմում է ստացվել, սակայն ընտրվել են 6-ը՝ մի շարք չափանիշներ հաշվի առնելու արդյունքում:

Նրա խոսքով, ցանցը արհեստականորեն ընդլայնելու խնդիր չունեն և կարևորվում են անդամկցել ցանկացող կազմակերպությունների որակական հատկանիշները: Մասնավորապես, ընտրությունը կատարվել է հաշվի առնելով կազմակերպության ոլորտում փորձառությունը, ինստիտուտցիոնալ կարողությունները և գործունեության վայրը (կարևորվում է տարբեր մարզերից ցանցում ընդգրկված լինելը): Ցանցի նոր 6 անդամները գործունեություն են ծավալում Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում:

Ընդհանուր ժողովին քննարկվեց և հաստատվեց ցանցի աշխատանքային կանոնակարգը, ընտրվեց 5 անդամից բաղկացած համակարգող խորհուրդը: Քննարկեցին նաև ցանցի անվանման ու լոգոյի նոր տարբերակները, ընտրվեց վերջնական տարբերակը: Ներկայացվեց նաև ցանցի նորաստեղծ կայքը՝ armedunet.com:

Նշենք, որ «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը նպաստելն է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիայի պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալակն գործընկերության դերի բարձրացման միջոցով:

Ծրագրի թիրախային խմբերը Գորիս և Սիսան խոշորացված համայնքների հանրակրթական և ՄԿՈՒ հաստատություններն են,  տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնես միավորները, տարածքային զբաղվածության կենտրոնները և կրթության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները: Ծրագրի շահառուներն են այս համայնքների բանկիչները և ՀՀ-ում գործող կրթության ոլորտի ՔՀԿ-ները: