Փետրվարի 20-ին Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված գինեգործության հերթական դասընթացը:
«Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» ծրագիրը իրականցնում է «Իջևան» Երիտասարդական դաշինք» ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:
Գինեգործության դասընթացին մասնակցում էին Այգեհովիտ և Վազաշեն համայնքների բնակիչներ՝ ընդհանուր թվով 20 մասնակից:
Դասընթացը վարում էր գինեգործ Մանվել Սուքոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց գինեգործության վերաբերյալ անհրաժեշտ և օգտակար տեղեկություններ, ոլորտի գաղտնիքներ՝ հետագայում նրանց կողմից դրանք կիրառելու և որակյալ արդյունք ստանալու համար:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տավուշի մարզի՝ Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքների զարգացմանը: