2019 թ․ փետրվարի 27-ին տեղի կունենա 3 միջոցառում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում․
- Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան կազմակերպում է հանրային քննարկում՝ «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով (փետրվարի 27-ին, ժամը 12:00-14:30, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա 19)։
- «Արգինա» մշակութային ՀԿ-ն «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի շրջանակներում Ստեփանավան քաղաքում մամուլի ասուլիս է կազմակերպում։
- «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանրային Քաղաքականությունների Մոնիթորինգային և Բարելավման Ծրագրի» շրջանակներում նախատեսվում է կազմակերպել կլոր-սեղան քննարկում՝ հասարակական կազմակերպությունների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերի շուրջ փետրվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ ք. Երևան 0001, Թումանյան 26ա):
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: