Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրաշնորհի շրջանակում իրականացվող «Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագրի ներկայացուցիչները փետրվարի 28-ին այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և հանդիպեցին ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ:
Հանդիպման ընթացքում սովորողները պատմեցին իրենց ուսումնառության մասին, խոսեցին ուսուցման համակարգի դրական և բացասական կողմերի մասին:
Աշակերտները, որպես ավագ դպրոցների բացասական կողմ նշեցին, որ բացակայում է մրցակցային կրթությունը, ինչը նպաստում է աշակերտի սովորելու մոտիվացիայի վրա: Ըստ վերջիններիս՝ այս պայմաններում աշակերտի նպատակն է դառնում ոչ թե կրթություն ստանալը, այլ՝ քննություններ հանձնելը:
Աշակերտների կողմից նշվեց, որ կրթահամալիրի ավագ դպրոցում իրենք ծանրաբեռնված չեն ավելորդ առարկաներով, իսկ առարկաների ժամաքանակը՝ ողջամիտ է: Դրական և ամենակարևոր կողմերից են համարում նաև մասնագիտական առարկաների ընտրությունը և անհատական դասացուցակ ունենալու հնարավորությունը:
Քննարկվեց վերջիններիս ներդրման հնարավորությունը մնացած ավագ դպրոցներում, սակայն աշակերտները մտահոգություն հայտնեցին, որ միայն մասնագիտական առարկաների առկայությունը կարող է բավարար չլինել: Ըստ նրանց՝ համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների խնդրի առաջ կարող ենք կանգնել:
Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը նշեց, որ կրթահամալիրը համարվում է փորձարարական դպրոց: Արտասահմանյան փորձի հիման վրա առաջինը կրթահամալիրում է փորձարկվում կրաթական տարբեր մեթոդներ, ձևաչափեր: Մ. Ասատրյանի խոսքով՝ կրթության և գիտության նախարարությունը միշտ չէ, որ հաշվի է առնում իրենց փորձը, այն դեպքում, երբ այդ փորձը կարևոր է մյուս դպրոցների կրթության որակը բարձրացնելու համար:
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում հնարավոր հետագա համագործակցության հնարավորությունները: