Commitment to Constructive Dialogue

Կապանում դպրոցականների, նրանց ծնողների և մանկավարժների շրջանում տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված  ենթադրամաշնորհի շրջանակներում «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ն 2019թ. փետրվարի 25-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց «Բյուջե՝ բոլորի համար հասանելի»  ծրագրով նախատեսված ֆոկուս-խմբային  քննարկումներ մանկավարժական, դպրոցական աշակերտական և ծնողական խորհրդի անդամների հետ։

Ֆոկուս-խմբային քննարկումներին  մասնակցում էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի մանկավարժական, դպրոցական, աշակերտական, ծնողական, խորհրդի անդամները, ընդհանուր թվով 42 մասնակից։

Բացման խոսքով հանդես եկավ  «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի նախագահ՝ Մագդա Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և  համագործակցելու պատրաստակամության համար:

 Այնուհետև «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի մոնիտոր-հարցազրույցավարներ՝ Գևորգ Գրիգորյանը, Նունե Սարգսյանը, Հակոբ Դավթյանը և Էլեոնորա Դանիելյանը  Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակարետների, մանկավարժների, ծնողների և կառավարման խորհրդի անդամների հետ իրականացրեցին թվով 4 ֆոկուս-խմբային քննարկումներ հետևյալ խմբերով՝

  1. Դպրոցի աշակերտական խորհուրդ,
  2. Դպրոցի մանկավարժական խորհուրդ,
  3. Դպրոցի ծնողական խորհուրդ,
  4. Դպրոցի կառավարման խորհուրդ:

Ֆոկուս-խմբային քննարկումների շրջանակներում մասնակիցների հետ լրացվեցին ծրագրի սոցիոլոգի կողմից մշակված հարցաթերթերը։

Ֆոկուս-խմբային քննարկումներն իրականացվում էին բանավոր հարցազրույցի միջոցով, որը ձայնագրվում, սղագրվում և նկարահանվում էր մոնիտոր-հարցազրույցավարների կողմից:        

Հանդիպման մասնակիցները մոնիտոր-հարցազրույցավարներին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին հանրակրթական ուսումնական հաստատությունններում բյուջեների նախագծման, հաստաման և հաշվետվողականության գործընթացների մոնիթորինգի մեթոդաբանությանը:

Հանդիպման մասնակիցները լրացրեցին գրանցման թերթիկները, դրանով իսկ հաստատելով իրենց մասնակցությունը ֆոկուս-խմբային  քննարկումներին:

Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շրջանակներում շարունակել համատեղ աշխատանքը, ծրագրով նախատեսված գործողությունների արդյունավետ իրականացման նպատակով։