Commitment to Constructive Dialogue

ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները

Փետրվարի 11-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. համայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով քննարկում: Մասնակցեցին Տավուշի մարզի ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, համայնքների, մարզպետարանների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Դիլիջանում կազմակերպված քննարկմանը փորձագետ Արտակ Երգենյանը ներկայացրեց Հայաստանում համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը, արդյունավետության գնահատման մոտեցումները:

Քննարկմանը մասնակից ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների շուրջ 25 ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալվեց՝ արդյոք մեր հասարակությունն արդեն հասունացե՞լ է մաստեր պլանների անհրաժեշտությունը գիտակցելու համար: Կարծիք հնչեց՝ միգուցե արդեն ուշացել ենք: Քննարկվեց նաև այն հարցը՝ ո՞ր կողմը պետք է նախաձեռնի այդ գործընթացը: Քննարկման մասնակիցների մի մասն առաջարկեց մաստեր պլանների անհրաժեշտությունը սահմանել օրենսդրորեն: