Ծրագրի անվանումը. «Տեղական մակարդակում սոցիալական քաղաքականությունների վերանայման-բարելավման»
Կազմակերպության անվանումը. «Երիտասարդ Տավուշ» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 4,823,900 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4,341,510 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 482,390 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. Տավուշի մարզ
Տավուշի մարզում, որպես կանոն, ոչ միշտ են պահպանվում սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեականության, մատչելիության և համարժեքության սկզբունքները. դեռևս ցածր է ՍԱՏԳ-ների և համայնքային սոցիալական աշխատողների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը, նրանց կողմից ոչ միշտ են պահպանվում բարեվարքության նորմերը/ մատուցվող ծառայությունների որակը չի համապատասխանում հանրապետությունում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված նոր պահանջներին/:
ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է նպաստել բնակչության սոցիալական պաշտպանվածության իրավունքի իրականացման, մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման և աշխատողների կողմից բարեվարքության նորմերի պահպանման խնդրիների լուծմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է .
1.Տարածաշրջանային մակարդակում սոցիալական ծառայությունների համալիր և ամբողջական մատուցման ապահովում,
2.Սոցիալական ծառայությունների հասցեականության, հասանելիության և մատչելիության բարելավում,
3.Քաղաքացիների և ՔՀԿ-ների մասնակցության ապահովումը. տեղական մակարդակում սոցիալական քաղաքականությունների մշակման-իրականացման գործընթացներին,
4.Սոցիալական աշխատանքի կառավարման բարելավում: