Commitment to Constructive Dialogue

Քննարկում՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման ու անցկացված մոնիթորինգի վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում գործարկվող «Մարդու իրավունքներ. մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, որի նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով ոլորտում հանրային քաղաքականության բարելավմանը։

Մարտի 12-ին Վանաձորում Town hall ձևաչափով կազմակերպված քննարկմանը մասնակցում էին ինչպես մոնիթորինգն իրականացնող հաշմանդամություն ունեցող անձիք, այնպես էլ ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Վանաձորի դատախազությունից, պետական համալսարանից, անձնագրային բաժնից:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանի խոսքով, կարևոր է բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել նախ և առաջ քաղաքացիներին սպասարկող հանրային կառույցները: Նա նաև նշեց, որ զեկույցում տեղ են գտել նաև ժամանակավոր լուծումներ առաջարկող տարբերակներ (օր. առանց վերելակի պետական կառույցների առաջին հարկում առանձնացվեն հատուկ սենյակներ, որտեղ պետական ծառայողը ինքը կարող է իջնել ու հանդիպել հաշանդամություն ունեցող անձի հետ):

Հատկանշական էր, որ բոլոր մասնակիցները համամիտ էին զեկույցում ներկայացված առաջարկների հետ և պատրաստակամություն էին հայտնում աջակցելու դրանց իրականացմանը:  Պետական համալսարանի պրոռեկտորի խոսքով, մինչ այդ մեծ ուշադրություն չեն դարձրել ներկայացված խնդրի վրա, իսկ այժմ միջոցներ կձեռնարկեն, որ համալսարանի սանհանգույցներում բռնակներ տեղադրվեն:

 

«Վանաձոր քաղաքի պետական կառույցիների ֆիզիկական մատչելիության և մատուցվող ծառայությունների հասանելիության մոնիթորինգ» զեկույցի քննարկումների արդյունքների վերլուծություն