Մարտի 15-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝
«Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից գործարկվող «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը հանդիպում է ունեղել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի հետ:
Վալերի Ջաղինյանը նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղարն է:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը Վալերի Ջաղինյանին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, ինչպես նաև խնդրեց իրեն օժանդակել, որպեսզի միասին կազմակերպվի հանդիպում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ:
Վալերի Ջաղինյանը ողջունեց իրականացվող ծրագիրը և ներկայացրեց կարգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Հավելենք նաև, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: