Commitment to Constructive Dialogue

ՓՄՁ զարգացման ռազմավարության վերաբերյալ քննարկում՝ ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների մասնակցությամբ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին, Վանաձորում տեղի ունեցավ «ՓՄՁ զարգացման ռազմավարության մոնիթորինգ և գյուղատնտեսական կայուն զարգացում» թեմայով քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։

Քննարկման ժամանակ փորձագետ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց 2016-2018 ՓՄՁ ռազմավարության մոնիթորինգ և նոր ռազմավարության մշակման կարևոր  ուղղությունները: Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանը ներկայացրեց Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն խորագրով ծրագիրը։

ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալվեց՝ արդյոք ՓՄՁ ռազմավարությունը պետք է լինի ընդհանրական փաստաթուղթ, թե պետք է կազմված լինի առանձին ճյուղերի զարգացման տեսլականների հիման վրա:

Մասնակիցները կարևորեցին մոնիթորինգի իրականացումը, որը պետք է հիմք հանդիսանա ապագայում ՓՄՁ նոր ռազմավարության մշակման համար: Քննարկվեց նաև ֆերմերական տնտեսությունների հիմնախնդիրները ինչպես հարկային կարգավորումների շրջանակներում, այնպես էլ գյուղական համայնքներում տեխնիկական միջոցների կայանների ներդրման հարցում: