Մարտի 20-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները՝ ակնկալելով Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի օժանդակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացման և համագործակցության ուղիները:
Վահագն Մկրտչյանը ողջունեց ծրագրի իրականացումը և ամեն կերպ օժանդակելու պատրաստակամություն հայտնեց:
Հավելենք, որ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: