Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ»
ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը մարտի 22-ին հասարակագիտություն դասավադող ուսուցիչների հետ անցկացրեց խմբային քննարկում՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Ծրագրի ղեկավար Էլեոնորա Բեգոյանը ներկայացրեց ծրագրի հիմանական նպատակն ու նախատեսվելիք գործողությունները: Ապա ծրագրի փորձագետ Գոհարիկ Տիգրանյանը խոսեց քննարկման կարևության և անցկացման մեթոդի մասին:
Քննարկմանը հրավիրված էին Գավառ քաղաքի և հարակից գյուղական համայնքների հասարակագիտություն առարկա դասավանդող ուսուցիչներ:
Ծրագրի փորձագետների կողմից նախապես մշակված հարցերը հասարակագիտություն առարկայի վերաբերյալ ուղղվեցին ուսուցիչներին, ովքեր ներկայացրին՝ թե ինչ խնդիրների են հանդիպում առարկան դասավանդելիս:
Ուսուցիչներից մեկը նշեց, որ ինչպես չափորոշիչներ մշակելիս, այնպես էլ դասագրքեր կազմելիս երբեք հաշվի չի առնվում ուսուցչի կարծիքը, որն էլ բերում է կապի խզմանը:
Նրանք նշեցին, որ մեծ պատասխանատվություն է՝ դասավանդել վերոնշված առարկան, քանի որ դրանով կերտվում է քաղաքացին:
Նշվեց նաև, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարկավոր է մշակել հատուկ թեստեր, քանի որ բոլորի համար թե դասագրքերն, թե գործնական աշխատանքները միակերպ են գրված:
Հավելենք, որ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրները կմշակվեն և կներկայացվեն ՀՀ ԿԳ նախարարություն