Commitment to Constructive Dialogue

Հանդիպում-քննարկում պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ

Մարտի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հանդիպում-քննարկումը՝ պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ:

Քննարկումը կայացավ Town Hall ձևաչափով, որին մասնակցում էին Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քրեակատարողական ծառայության ՍԻԱՀ բաժնի պետ Մարինե Գասպարյանը, ոլորտում մասնագիտացած ՀԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

Բացման խոսքի ժամանակ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը շեշտեց պրոբացիայի համակարգի կայացման գործում տարբեր գերատեսչությունների համագործակցության կարևորությունը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ։ Վերջիններս Հայաստան ժամանել են պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագիր ներկայացնելու նպատակով։

Հավելենք նաև, որ այցի ընթացքում նրանք հանդիպել են ոլորտում գործող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության, դատավորների, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների, ինչպես նաև «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի ներկայացուցիչների հետ։

Այս հանդիպումների արդյունքում նրանք կազմել էին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կայացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, որոնց շուրջ նկարագրված սցենարները մասնակիցների կողմից քննարկվեցին երկու խմբում, այնուհետև ամփովեցին ընդհանուր քննարկումով։ Հանդիպման արդյունքները կամփոփվեն Լեո Տիգեսի և Սթիվեն Պիթսի կողմից և կներկայացվեն «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին։

Town Hall ձևաչափով իրականացված հանդիպում-քննարկման արդյունքների վերլուծություն

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: