Այսօր՝ ապրիլի 1-ին, մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից նախաձեռնված 5-րյա դասընթացը:
Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից իրականացվող «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին՝ նշելով, որ դաշինքն ունի իր զարգացման ու աճի երկար տարիների պատմությունը, իսկ դասընթացը նոր շունչ ու հնարավորություն կհաղորդի դրան:
Դասընթացը վարելու է Բերիս Գվինեն, ով ներկայացնում է Բրոքերային գործընկերային ասոցիացիան (Partnership Brokers Association (PBA)), գլոբալ/համաշխարհային կազմակերպություն: Այս կազմակերպությունը միջազգային զարգացման ոլորտում 30 տարվա փորձ ունի, ներառյալ բազմակողմ շահագրգիռ գործընկերության կառավարումը:
«Վերջին ժամանակներում դաշինքի կողմից կատարված ինքնագնահատման գործընթացում բոլոր անդամները վեր հանեցին և շեշտադրեցին, որ դաշինքի ամենաթույլ կողմը ֆինանսական կայունությունն է, ներքին և արտաքին կառավարման մեթոդները: Այս ծրագրում մենք ներառել ենք այն թեմաներ, որոնք հատուկ շեշտադրություն կունենա ն դաշինքի հետագա ֆինանսական կայունության, ինչպես նաև կառավարման ու հաղորդակցության նոր ուղիների փնտրման հետ կապված»,-նշեց Վադիմ Ուզունյանը:
«ՕքսԵՋեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ դաշինքը ստեղծվել է կամավորության սկզբունքով այն մարդկանց կողմից, ովքեր մտահոգություն ունեին գյուղատնտեսության ոլորտում մի շարք հարցերի վերաբերյալ: «Կարծում եմ, թավշյա հեղափոխությունն իսկապես իրավիճակ փոխեց, տրվել է ավելի շատ լավ հնարավորություններ և մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից ու բաց չթողնենք այդ հատվածը: Այժմ քաղաքացիական հասարակությունը պետք է շատ ակտիվորեն կերպով ներգրավվի հատկապես ազգային ոլորտում տեղի ունեցող քաղաքականությունների ռազմավարությունների, օրենսդրական դաշտի և այլ փոփոխություններին, վերցնի լուրջ դերակատարություն ու երկխոսության հրավիրի կառավարությանը»,-նշեց նա:
Մարգարիտա Հակոբյանի խոսքով, 5-օրյա դասընթացը բացառիկ հնարավորություն է կապվել աշխարհի տարատեսակ նմանատիպ ցանցերի հետ ու իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում:
Դասընթացին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով նշեց, որ մինչ դաշինքի կազմումը չկար մի մարմին, որը կմիավորեր միատեսակ մտածող ու իր գործունեությանը հավատացող անձանց: «Նման դասընթացները շատ կարևոր են, որպեսզի հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել ավելի արդյունավետ ու քիչ ծախսումներով իրականացնել մեր տեսլականը: Սա նաև հնարավորություն կտա հասկանալ միջազգային փորձը»,-նշեց նա:
Հավելենք, որ դասընթացի նապատակը ագրարային դաշինքի հետևյալ կարողությունների զարգացումն է.
- դաշինքների ֆինանսկան կարողությունների կայունություն և ֆինանսական միջոցների հայթայթման հմտություններ (օրինակ․ միջազգային դոնորների քարտեզագրում, բազմակողմ շահագրգիռ գործընկերություն ֆինանսական կայունության և համատեղ ֆինանսկան միջոցների հայթայթման միջազգային լավագույն փորձից քաղած դասերի ուսումնասիրություն),
- դաշինքների համար համատեղ ծրարգրերի մշակում (որոնք յուրահատուկ են բազմակողմ շահագրգիռ գործընկերության համար և գրավիչ դոնորների համար),
- դաշինքների ղեկավարում/կառավարում (ներառյալ դաշինքների ներքին և արտաքին կառավարում, գործընկերային ռազմավարության զարգացում և այլն),
- գյուղատնտեսության և պարենային անվտանգության քաղաքականության/ռազմավարության հասարակական մոնիթորինգ։