Մարտի 28-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Մեդիա երկխոսության կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքները:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը, երիտասարդական ոլորտի հետազոտող Մարինա Գալստյանը, երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը:
ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի նպատակը, կարևորությունը և գործողությունները:
Երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը ներկայացրեց ֆոկուս խմբային քննարկումների ընթացքը, մասնակիցների մոտեցումների տարբերությունը:
Մարինա Գալստյանը, ներկայացրեց «Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. Առկա վիճակի և զարգացման նախադրյալների քարտեզագրում» հետազոտության նախնական արդյունքները:
Իսկ հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը ներկայացրեց բաց երիտասարդական աշխատանքի ոլորտում հանրային քաղաքականության անհրաժեշտությունը Հայաստանում:
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, և ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության համաձայնություն: