Commitment to Constructive Dialogue

Քննարկում՝ Հայաստանի համայնքներում գենդերային բյուջետավորման ներդրման հնարավորությունների վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 5-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված և «Վիննեթ» Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկումը՝ «Գենդերային բյուջետավորման ներդրման հնարավորությունները ՀՀ համայնքներում» թեմայով:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց ներկության համար՝ նշելով, որ հանդիպումն առանց հղումների է, ինչը թույլ է տալիս բոլոր մասնակիցներին անկաշկանդ արտահայտել իրենց տեսակետն ու բարձրաձայնել առկա բոլոր խնդիրները:

Ծրագրի փորձագետ Շուշան Ղահրիկյանը ներկայացրեց տեղական ինքնակառավրման մարմինների-հանրություն փոխառնչությունները՝ 10 խոշորացված համայնքների օրինակով: Նա նշեց, որ հետազություններն անց են կացվել Բերդ, Արենի, Գլաձոր, Գորայք, Սիսիան, Գորիս, Տաթև, Տեղ, Կապան և Մեղրի խոշորացված համայնքներում:

Քննարկմանը նշվեց, որ ենդերային բյուջեն՝ ըստ սեռերի և խոցելիության հավասար իրավունքների և հավասար հնարավությունների քաղաքականության իրականացման համար ռեսուրսների տարանջատման համակարգ է, մի համակարգ, որը պետք է բաց լինի հասարակական փորձաքննության և քննարկումների համար:

Գենդերային բյուջեն սկզբունքորեն չի տարբերվում ներկայումս բյուջետային գործընթացում գործողից, այլ հանդես է գալիս որպես դրա յուրահատուկ տարատեսակ: Այն հնարավորություն է տալիս ավելի խորը պատկերացում կազմել, թե .

  • ինչն ես կառավարում,
  • որոնք են ընդունվող որոշումների հետևանքները,
  • ինչն  է բարձրացնում դրանց արդյունավետությունը՝ կանանց և բնակչության խոսելօի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից՝ հիմք ընդունելով փորձարկված սոցիալ-տնտեսական ընթացակարգերը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։