Ապրիլի 12-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ անվճար բուժօգնության և անվճար դեղերի տրամադրման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը:
«Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանը կրկին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, ինչպես նաև հանդիպման մասնակիցներին խնդրեց ակտիվ կերպով իրենց հուզող հարցերը հղել Արսեն Մկրտչյանին:
Հանդիպման մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ՝ պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ, որից հետո տեղի ունեցան ակտիվ քննարկումներ:
Բժշկակական կենտրոնի տնօրենը ներկայացրեց ընդհանուր կարգը, ինչպես կարող են օգտվել պետպատվերից և ինչպես պաշտպանել իրենց իրավունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անվճար տրվող դեղերի որակյալ լինելու հարցերը, բուժաշխատողների վերաբերմունքը հիվանդների նկատմամբ և մի շարք այլ կարևորագույն հարցեր՝ ընդհանուր առողջապահության ոլորտի հետ կապված: