Commitment to Constructive Dialogue

Քննարկումներ ու առաջարկություններ դրամաշնորհ տերմինի, պարտադիր աուդիտի դրույթի և այլ հարցերի մասին

Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 15-ին տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ ՀԿ-ների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերի շուրջ:

Անահիտ Ղազանչյանը, ով ծրագիրն իրականացնող «Զարգացման սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչը և «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» ղեկավարն է, ողջույնի իր խոսքում նշեց, որ կարծես թե արդեն ձևավորովում է աշխատանքային խմբի կառուցվածքը, քանի որ քննարկմանը մասնակցում են մասնագիտական կարողություններով հարուստ անձիք:

«Մեր նպատակն է վեր հանել ու քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք վերբերում են հասարակական կազմակերպությունների հարկային հարաբերությունները կարգավորում իրավական ակտերի կիրառման ոլորտին: Արդեն երկու կլոր սեղան քննարկում է անցկացվել և շատ հետաքրքիր տեսակետներ են հնչել»,-նշեց նա:

Ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը ներկայացրեց նախորդ երկու քննարկման արդյունքների ամփոփումը: Հաստատվեց դրամաշնորհ տերմինի ընդունելի սահմանումը, արձանագրվեց ծառայությունների/աշխատանքների և դրամաշնորհների տարբերակող հատկանիշները:

Քննարկում ծավալվեց և առաջարկություներ արվեց պարտադիր աուդիտի դրույթի վերաբերյալ, եկամտային հարկի և շահութահարկի հաշվարկման խնդիրների ու հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ:

Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: