Commitment to Constructive Dialogue

Ատելության խոսք իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ. քանի՞ քրեական գործ կա հարուցված

Այսօր՝ ապրիլի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկումը՝ «Սպառնալիքներ իրավապաշտպանների նկատմամբ, ատելության խոսքը համացանցում» թեմայով:

Տարբեր թեմաներով, տարբեր ոլորտների անձանց նկատամամբ շարունակ  ատելության խոսք և սպառնալիքներ են հնչեցվում համացանում: Այս  մասին իր խոսքում նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:

«Այդ թեման մենք պետք է ավելի հաճախակի քննարկման նյութ դարձնենք և շարունակ խոսենք դրա մասին, որպեսզի կարողանանք այդ նեգատիվ տրամադրություններն ու ատելության խոսքը ցրել: Մենք պետք է շատ մարդիկ ներգրավենք այս քննարկումներում: Մամուլը ևս պետք է անդրադառնա, քանի որ մամուլում ևս լինում են ատելության խոսքի հրապարակումներ»,-նշեց նա:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը նշեց, որ կարիքը կա կառուցողական երկխոսության, լսելու, իրար հարգելու ու հանդուրժողականության պակաս: «Ըստ էության, իրավապաշտպանների առաքելությունը մարդկանց իրավունքների պաշտպանությունն է ինչ-որ խախտումներից, սպառնալիքներից զերծ պահելն է, բայց ցավոք շատ դեպքերում հենց իրավապաշտպաններն են դառնում ատելության ու սպառնալինքերի զոհ»,-ասաց Մարատ Ատովմյանը:

Արման Ղարիբյանը, ով «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրն է, միջոցառման ժամանակ ներկայացրեց «Ատելության խոսք. միջազգային և հայաստանյան իրավական կարգավորումներ» թեմայով զեկույցը:

«Ուզում եմ հստակեցնել, որ ատելության խոսքի դեմ պայքարը ոչ մի դեպքում չպետք է շփոթել որպես խոսքի ազատության անհարկի սահմանափակում կամ արգելում: Ատելության խոսքը որակվում է, որպես բանավոր կամ գրավոր, ցանկացած արտահայտչամիջոց, որով խիստ բացասական վերաբերմունք է արտահայտվում կամ սերմանվում  որևէ անձի կամ խմբի նկատմամբ, պայմանավորված նրանց էթնիկ, ռասսայական, սեռական կամ սեռական կողմնորոշման, հավատով, հաշմանդամություն ունեցող և այլ սոցիալական հատկանիշներով»,-ասաց Արման Ղարիբյանը:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ներկայացրեց  «2017-2018թթ. իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների, ակտիվիստների իրավունքների խախտման փաստի առթիվ հարցված քրեական գործերը» զեկույցը:

«2018 թվականի վիճակագրական տվյալներով քաղաքացիական ակտիվիստների նկատամամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հիշյալ ժամանակահատվածում  ՔԿ ստորաբաժանումների վարույթում քննվել են 23 քրեական գործեր, որոնցից 6-ը՝ 9 անձնաց նկատմամաբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 9 անձի նկատամաբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չեռանալու մասին»,-ներկայացրեց Վիգեն Մեսրոպյանը:

Նա մանրամասներ ներկայացրեց թե՛ նշված անձնաց, թե՛ լրագրողների և մյուսների հետ կապված հարուցված քրեական գործերի վիճակագրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում ներառված իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների դեպքերը ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Տիգրան Մելքոնյանը: Նա նշեց, որ ատելության ցանկացած խոսք և բռնության կոչ անթույլատրելի է,  անկախ թե ինչ կոնտեքստում է արվում, թե ով է անում, ում է այն ուղղված: «Սոցիալական հարթակների առկայությունը մեր կյանքում մեզ հնարավորթություն է տալիս հանրությանը ներկայացնել մեր դիրքորոշումը, տարբեր հոդվածներ ներկայացնել, դրանց տակ ներկայացնել մեկնաբանություններ, թե ինչ ենք մտածում այս կամ այն հարցի շուրջ: Ասվածը կարծես թե դրական միտում է, բայց արի ու տես, որ ինչ-որ խումբ անձանց կողմից համացանցն օգտագործվում է բռնությունն ու ատելության խոսքը տարածելու համար»,-հավելեց Տիգրան Մելքոնյանը:

Փաստաբան Արսեն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ խնդիրն առավել խորն է, քան թվում է: Եթե ասվում է, որ պետք չէ փաստաբանին իր վստահորդի հետ նույնականացնել ու ատելության խոսքեր, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, ի՞նչ է ստացվում, որ փաստաբանին չպետք է սպառնալ, իսկ վստահորդին կարելի է ատելության խո՞սք ուղղել:

«Չպետք է կորցնենք մեզ ու փաստաբանի շահը պաշտպանելիս մոռանանք ՀՀ քաղաքացու գերագույն արժեքի շահը, որտեղ նա պետք է պաշտպանվա լինի: Եթե փաստաբանն իր մասնագիտական համայնքով, օրենքով լուրջ պաշտպանություն ունի, ապա այդ քաղաքացին հենց այդ փաստաբանի պաշտպանությունից է օգտվում և ասել, թե՝ փաստաբանին չի կարելի, բայց իր վստահորդի նկատմամբ ատելություն կարելի է սփռել համացանցում և հավաքների ժամանակ՝ չի կարելի»,-մանրամասնեց փաստաբանը: