Commitment to Constructive Dialogue

Սեմինար-քննարկում Դիլիջանում

2019 թ․ փետրվարի 11-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ծրագրի կոնսորցիումի անդամ Հայաստանի համայնքների միությունը Դիլիջանում անցկացնելու է քննարկում՝ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. համայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները նախադպրոցական և միջնակարգ կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքով սահմանված իրավասությունները և դրանց կատարման արդյունավետությունը» խորագրով։ 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին՝ ուղղված հանրային քաղաքականությունների զարգացմանն ու շոշափելի արդյունքների նվաճմանը 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: