Մարտի 11-ին Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծված «Աջակցություն պրոբացիային ազգային ցանցը»՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, Chatham House ձևաչափով (առանց հղումների իրավունքի) կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Պրոբացիայի պետական ծառայության համակարգի զարգացումը և ներկա մարտահրավերները» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին՝ ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության պետը և աշխատակիցները, ինչպես նաև Ազգային Ժողովի պատգամավորներ, պատգամավորների օգնականներ և ներկայացուցիչներ Ցանցի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպություններից: Կլոր սեղան-քննարկման բանախոսներն էին՝ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ով հանդիսանում է նաև «Աջակցություն պրոբացիային ազգային ցանց»-ի կառավարման խորհրդի նախագահը:
Ամփոփելով քննարկումը նշվեց, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը՝ պրոբացիայի կայացման նպատակով:
Հավելենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
«Chatham House» ձևաչափով փորձագիտական հանդիպման Արդյունքների վերլուծություն