Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային «Օրգանիկ գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում, «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն մարտի 29-ին հանդիպում կայացավ՝ Վարդենիկ համայնքի ավագանու անդամների, համայնքի ղեկավարի և կազմակերպության անդամների հետ:
Հանդիպումն ուղղված էր կազմակերպության և համայնքի ղեկավարի հետ համաձայնագրի կնքմանը:
Համայնքի ղեկավարը կարևորեց ինչպես «Համայնքի զարկերակ» ՀԿ-ի գործունեությունը Վարդենիկում, այնպես էլ Օրգանական գյուղատնտսության վերաբերյալ ծրագրի իրականացումը: Նա նշեց, որ համագործակցությունը օգուտ է բերում համայնքին և խորհորդ տվեց բոլոր համայնքների համագործակցել և համատեղ լուծել համայնքի առաջ ծառացած խնդիրները:
Հանդիպմանը ներկա ավագանու անդամները ևս կարևորեցին ծրագիրը: Նրանք խոսեցին այն օգուտների մասին, որոնք կարող է ստանալ համայնքը ծրագրի իրականացման արդյունքում: Վերջիններս նշեցին, որ արդեն իսկ ստացել են գիտելիքներ, որոնք առօրյայում օգտագործում են օրգանական գյուղատնտեսական ապրանքներ արտադրելու հարցում: