
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային «Երիտասարդներն հանուն իրենց ապագայի» ծրագրի շրջանակներում, «Ագապե Վորլդ» ԵՀԿ-ն մարտի 28-ին Ճամբարակի համայնքապետարանում կազմակերպել էր հանդիպում շահագրգիռ կողմերի հետ:
Հանդիպմանը ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ, Վորլդ Վիժն Հայաստան ՀԿ-ի երիտասարդական հարցերով զբաղվող պատասխանատուն, ծրագրի ներկայացուցիչներ:
Կազմակերպության նախագահ Արթուր Սենեքերիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա ներկայացրեց 3 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, համագործակցության արդյունքերը, վեր հանված հիմնական խնդիրները: