Commitment to Constructive Dialogue

Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը՝ ՓՄՁ ռազմավարության բաղկացուցիչ մաս

Ապրիլի 19-20-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքային խմբի երկօրյա հանդիպումը:

Հանդիպման երկրորդ օրը «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ քննարկման թեման ծավալվելու է սոցիալական ձեռնարակատիրության հայեցակարգի և դրան սպասվող ճակատագրի մասին: «Հիմա  մեր նախաձեռնություններով, միջազգային կառույցների աջակցություններով անդընդհատ միջոցառումներ ենք անցկացնում, որպեսզի սոցիալական ձեռնարկատիրությունը մեր երկրում որպես նոր ձևավորվող ճյուղ զարգանա, որն ունի իր բազմաթիվ դրական կողմերը՝ տարածքային զարգացում, աշխատանքի ապահովումն այնպիսի խավերին, որոնք երբեմն անտեսված են լինում և այլն»,-ասաց նա՝ նշելով, որ տարիներ շարունակ դրա վերաբերյալ քննարկումներ են եղել, սակայն մինչ օրս իրավական ոչ մի հենք այն չի ստացել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ասաց, որ սոցիալական ձեռնարկատիրությունը ոչ միայն բիզնես օգուտներ է բերում, այլ նաև ապահովում է հասարակական համերաշխությունը: «Սա օգնում է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ախատաշուկայում այս պահին մրցունակ չեն՝ ևս ընդգրկվեն աշխատաշուկայում  և ոչ միայն որպես աշխատող օբյեկտ, այլ հենց իրենք ձեռնարկեն իրենց գործունեությունը և իրենք դառնան ձեռնարկատերեր»,-ասաց փոխնախարարը:

ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգային նախագիծը: «Սոցիալական ձեռնարկատիրություն կա Հայաստանում, կա ասոցիացիա, կան ձեռնարկություններ ու փորձագետներ, բայց չկահամակարգ ու պետության կողմից ճանաչում: Կարծում եմ սա շատ կարևոր գործիք պետք է դառնա պետության համար, որպեսզի առավել արդյուավետ կերպով պետությունը կարողանա լուծումներ գտնել թե՛ սոցիալական խնդիրների, թե՛ տնտեսական զարգացման հարցում»,-նշեց Գևորգ Պողոսյան:

Սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի ղեկավար Սաթիկ Բադեյանը նշեց, որ հայեցակարգը մշակվել է շուրջ մեկուկես տարի առաջ, որում մեծ ուշադրություն է դարձված միջազգային փորձին, բայց կարելի է ուրախությամբ նշել, որ Հայաստանում կա արդեն կայացած մի մոդել, որի օրինակով կարելի է զարգացնել ոլորտը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մամիկոնյանը ներկայացրեց ՓՄՁ զարգացման ռազմավարության 2019-20 նախագծի Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման  բաժինը:

Հայկական բիզնես կոալիցիայի քարտուղար Գագիկ Վարդանյանը խոսեց պետական աջակցության հնարավոր ակնկալիքներից՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի հետ կապված, որով դրական տեղաշարժ կգրանցվեր տնտեսության համար:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանի համար համամատաբար նոր երևույթ է սոցիալական ձեռնարկատիրությունը: Նրա խոսքով, եթե ՓՄՁ ռազմավարության մեջ այն պետք է ամրագրվի, ապա միգուցե այն հիմա ընդհանրական տեսք ունենա:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ հայեցակարգը ևս մեկ անգամ պաշտոնապես շրջանառել շահագրգիռ գերատեսչություններվ և հաստատել, որպես ուղենիշ ՀՀ-ում սոցիալական ձեռներեցության զարգացման համար:

Իսկ ՀՀ ՏԶՆՆ-ի կողմից այս պահին մշակման փուլում գտնվող ՓՄՁ զարգացման ռազմավարության փաստաթղում անդրադարձ կատարել Ս/Ձ-ին, որպես ձեռներեցության նոր զարգացող տեսակ: