Commitment to Constructive Dialogue

ՀԿ-ները բարձրաձայնում են ՔՀԿ-ների շրջանում նախարարությունների կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթներին մասնակցելու խնդիրների մասին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ֆոկուս խմբային քննարկում:

Ծարգիրն իրագործվում է««ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման» հասարակական կազմակերպության կողմից:

Քննարկման թեման ուղղված էր ՔՀԿ-ների շրջանում բացահայտելու՝ նախարարությունների կողմից 2017թ-ին (նաև 2016-ին) տրված դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու պատվիրակված ծառայությունների տրամադրման ընթացակարգերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին նախարարությունների հետ աշխատանքի իրենց փորձը, դրամաշաշնորհ ստանալու կամ չստանակու հետ կապված խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Շեշտադրվեց նաև այն, որ կա հրապարակայնության, իինչպես նաև՝ իրազեկվածության պակաս, դրամաշնորհներ հայտարարելու ժամկետների կարգավորման խնդիր, հաշվետվողականության պահանջների հետ կապված խնդիրներ, էլեկտրոնային տարբերակով դիմելու ոչ այնքան պարզ մեխանիզմներ, նույն կազմակերպություններին անընդհատ դրամաշնորհներ, սուբսիդիաներ տրամադրելու փաստեր: