Ապրիլի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան Կապանում կազմակերպեց հակակոռուպցիոն համապատասխանությանը նվիրված աշխատաժողով՝ նվիրված մասնակիցների ներքին կարողությունների հզորացմանը։ Աշխատաժողով անցկացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում` համաֆինանսավորված Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից։
ԻՀԱ-ի Կապանի մասնաճյուղի ղեկավար Վաչե Վաղդասարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ «Մենք անվճար կօժանդակենք ձեզ ձեր բիզնեսում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում։ Սա եզակի հնարավորություն է, քանի որ հետագա օրենսդրական փոփոխությունների արդյունքում բիզնեսները կվճարեն այս ծառայության համար», – ասաց նա։
Փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշեց, որ բարձր է գնահատում մասնակիցների կողմից այն օրենսդրական բացերի բարձրաձայնումը, որոնք մեծապես խոչընդոտում են նրանց տնտեսական գործունեությունը։ «Առաջին հերթին, մեր նպատակն է տեղեկացնել ներկայացուցիչներին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի մասին, որը հակակոռուպցիոն կրթության մաս է կազմում, և հետո ներկայացնել այդ ծրագիրը ձեր կազմակերպություններում՝ նրանցից յուրաքանչյուրին հստակ ռիսկեր հատկորոշելով։ Կարևոր է, որ ներքին կանոնները, ընթացակարգերը, քաղաքականությունները, որոնք մենք կառաջարկենք, հետագայում կմշտադիտարկվեն և կբարելավվեն անհրաժեշտության դեպքում։ Ռիսկերի գնահատման խաղի ընթացքում, որը կազմակերպվել է դասընթացի ընթացքում, իրավակարգավորման խնդիրն առավել ակնհայտ էր։ Կարգավորիչ մակարդակում կարգավորման բացակայությունը դաշտում կոռուպցիայի ռիսկային դրսևորումները դարձնում է առավել ակնհայտ», – ասաց Լուսինե Նալբանդյանը։
Մասնակիցները նշեցին, որ այս դասընթացի ընթացքում, կոռուպցիոն ռիսկերի հատկորոշումը և գնահատումը շատ հետաքրքիր է, քանի որ կազմակերպության գործողությունները ուղիղ կերպով կապված են հասարակությանը և կոռուպցիոն ռիսկերը չեն բացառվում։
Ի լրումն տեսական դասախոսությունների՝ մասնակիցները լրացրեցին գիտելիքի նախագնահատման և հետգնահատման թերթիկները։ Նրանք նաև խաղացին «5 ինչուներ» խաղը, մասնավորապես՝ ինչու է նրանց անհրաժեշտ իրենց կազմակերպություններում ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր։
Վերջին խմբային աշխատանքն ուղղված էր մասնակիցների սեփական կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի հատկորոշմանը և նրանց կանխարգելման ծրագրի ներկայացմանը։