Commitment to Constructive Dialogue

Բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հնարավորություններն ու խնդիրները՝ ՀԿ սեկտորի քննարկման առանցքում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի  շրջանակներում մայիսի 14-ին Chatham house ձևաչափով տեղի ունեցավ «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. ներդրման հնարավորություններն ու խնդիրները խորագրով կլոր սեղան-քննարկում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանի ողջույնի իր խոսքում ներկայացրեց ԿԵՀ ծրագիրը, դրա նպատակները: Նա նշեց, որ հանդիպումը անցկացվում է առանց հղումների իրավունքի:

ՓՄՁ համագործակցության հիմնադրամի փոխնախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց Հայաստանում բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման նախապատմությունը, դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Նա մատնաննշեց նաև ոլորտում առկա խնդիրները: Հակոբ Ավագյանը ներկայացրեց նաև միջազգային փորձը՝ բերելով Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի օրինակները:

Ելույթ ունեցավ նաև ՄԻՊ գրասենյակի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ով ներկայացրեց, Բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հետ կապված իրավական կարգավորման խնդիրներն ու սահմանափակումները:

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրեց Գյումրիի և Գավառի պիլոտային գրասենյակների գործունեությունը և Բիզնես հաշտարարի գրասենյակի վերաբերյալ ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում մայիս ամսվա ընթացքում իրականացված առցանց հարցման տվյալները:

Քննարկման մասնակիցները մի շարք հակասական փաստարկներ ներկայացրեցին: Կարծիք հնչես, որ Բիզնես հաշտարարը պետք է լինի անկախ, մասնագիտական մարմին, որն ազդեցություն կունենա: Ընդգծվեց նաև, որ Բիզնես հաշտարարը հատկապես անհրաժեշտ է փոքր և միջին ձեռնարկատերերին:

Բերվեցին օրինակներ, երբ փոքր կամ միջին բիզնեսը դադարեցրել է գործունեությունը տարբեր խնդիրների ինքնուրույն լուծում տալ չկարողանալու պատճառով և արդյունքում ունեցել են միայն կուտակված վարկեր:

Բերվեց նաև ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրման և կայացման  օրինակը:

Քննարկման վերջում ամփոփվեց, որ Բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կա, որ վերջինիս վերաբերյալ նախագիծը պետք է մեկ անգամ ևս  վերանայվի ՄԻՊ հետ համագործակցելով՝ գործառույթների կնրկնություններից խուսափելու համար, և որ պետք է հասկանալ, թե ինչպես պետք է այն առաջ տանել:

«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։