Commitment to Constructive Dialogue

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է «Առողջ մարմին իրազեկ մտքում» ԿԵՀ ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացուցիչներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Առողջ մարմին իրազեկ մտքում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 16-ին, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի և ծրագիրն իրականացնողների միջև:

Նշենք, որ ծրագիրը գործարկվում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը ներկայացրեց ԿԵՀ ծրագիրը և հանդիպման նպատակը:

Նախարարի տեղակալը ողջունեց հանդիպման և հետագա համագործակցության հնարավորությունները՝ նշելով, որ իրենց համար շատ կարևոր են նման հանդիպումները:

«Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արևհատ Պետրոսյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագիրը, դրա նպատակը և մոնթորինգի ընթացքում բացահայտված մի շարք խնդիրներ՝ այդ թվում կապված գնումների ոլորտի, ոչ որակյալ դեղամիջոցի ձեռքբերման, բժիշկների աշխատանքի ժամային գրաֆիկի և այլնի վերաբերյալ:

Նշվեց նաև, որ որոշ բուժհաստատություններում հիգիենայի պարագաների բացակայություն է նկատվել, խնդիր է բարձրացվել բժիշկների կողմից, առանց ուղեգրի մինչև 7 տարեկան երեխաներին ստացիոնար պայմաններում բուժօգնություն տրամադրելու դիմաց վճարումներ չկատարելու վերաբերյալ, մարզային բուժհաստատություններում ժամանակակից սարքավորումների բացակայության խնդիրրի մասին:

Փոխնախարարը ներկայացրեց նախարարությանը հայտնի մի շարք խնդիրներ: Նա շատ հարցերում իր համաձայնությունը հայտնեց ու նշեց թե առաջիկայում ինչ ծրագրեր են նախատեսվում: Հովհաննես Հարությունյանը կարևորեց նաև հասարակության շրջանում մի շարք ոլորտների հետ կապված իրազեկվածության բարձրացման խնդիրը՝ նշելով, որ դրա շուրջ ևս պետք է ակտիվ աշխատանք տանել:

Հանդիպման ավարտիվ համաձայնություն ձեռբերվեց նոր հանդիպում կազմակերպել: