Commitment to Constructive Dialogue

Կոոպերացիայի զարգացման մարտահրավերները Հայաստանում՝ գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանաններում իրականացվող «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենադրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 15-ին, Chatham house ձևաչափով տեղի ունեցավ «Կոոպերացիայի զարգացման մարտահրավերները Հայաստանում գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում» խորագրով քննարկումը:

Քննարկումը կազմակերպվել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԶՄԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյան: Նա ներկայացվեց ԿԵՀ ծրագիրը, դրա նպատակները, «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը, տվյալ քննարկման նպատակը, ձևաչափըն ու ընթացակարգային հարցերը:

Քննարկմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ԱԺ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ֆինանսների նախարարության և ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ժամանակ Վարդան Ուռուտյանը ներկայացրեց կոոպերացիայի իրավական խնդիրների հետ կապված խնդիրները, ներկա օրենսդրական կարգավորման գործում առկա բացերը, միջազգային հաջողված փորձը, բերեց վիճակագրություն, որը փաստում էր շատ երկրներում կոոպերատիվների ունեցած մեծ դերը: Ռեկտորը նշեց, որ կոոպերատիվները ծառայում են անդամներին ու նրանց համայնքներին, նպաստում են երկրի զարգացմանը, աղքատության կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղի և համայնքի զարգացմանը:

Քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ միջազգային փորձը դեռ ոչինչ չի կաչող ասել, եթե չգիտենք հանրային պատվեր կա, թե՝ ոչ, իսկ դա հնարավոր է իմանալ միայն անմիջապես գյուղացուն լսելով: Որպես հակափաստարկ, նշվեց նաև որ խնդիրն արդեն բարձրացվել է գյուղացիների կողմից:

Նշվեց նաև, որ հասարակության շրջանում եթե լսում են կոոպերատիվների մասին, կարծում են, որ միջազգային ծրագիր է իրականացվում և ներկայացվում է դրսի կարծիք: Կարծիքներ հնչեցին, որ օրենքը փոխելը ոչինչ չի տա, եթե գյուղացուն այդ կոոպերատիվները պետք չեն:

Քննարկման ընթացքում նշվեց, որ կոոպերատիվներ այսօր ևս կան, պարզապես գործում են ոչ ֆորմալ, որ միգուցե կա համագործակցության խնդիր, որն արագ հերքվեց, քանի որ վերջին հեղափոխությունն ապացուցեց, որ մեր ազգը նման խնդիր չունի:

«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։