Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից իրագործվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում՝ Թումանյանի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության (ՍԱՏԳ) աշխատակիցների հետ։
Քննարկման նպատակը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների իրականացման առանձնահատկությունների վեր հանումն էր։
ՍԱՏԳ աշխատակիցները, կարևորելով ծրագրի իրականացման առաջնայնությունը, հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ ոլորտում առկա դժվարությունների հաղթահարման նպատակով։
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում թիրախ համայնքներում իրականացվել են 20 տնայցեր, որոնց ընթաքում իրականացվել են ընտանիքների կարիքների գնահատում, ինչպես նաև 200 բնակիչների շրջանում անց են կացվել հարցումներ՝ պարզելու համար բնակչության տեղեկացվածության աստիճանը առկա սոցիալական ծառայությունների վերաբերյալ։
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ: