Commitment to Constructive Dialogue

Սոցիալական ճամբար՝ Արմավիր զբոսայգում

Այսօր՝ մայիսի 20-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արմավիր սոցիալական ճամբար» միջոցառումը:

Ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը ներկայացրեց ծրագիրը, վերջինիս շրջանակներում իրականացված գործողություններն և դրանց արդյունքները: Նա նշեց, որ միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս ցույց տալ, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ: Նրա խոսքով, ներառականությունը պետք է լինի որակյալ և հասանելի, դրա մասին պետք է տեղյակ լինի ողջ հասարակությունը:

Ելույթ ունեցավ «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Մարգարիտա Սեդրակյանը և ներակացրեց իրենց կենտրոնի գործունեությունն ու դերը՝ մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում: Միջոցառմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ մարզպետարանից, քաղաքապետարանից, սոցիալական ապահովության ծառայությունից, սոցիալական ծառայություն մատուցող ՀԿ-ների և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:

Միջոցառման մշակութային հատվածն ընդգրկում էր երաժշտական բաժին, երեխաների կողմից, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող, իրենց ձեռքի աշխատանքների, կտավների ցուցադրում: