
2019թ. մայիսի 19-ին Գյումրին նշեց Եվրոպայի օրը: Եվրոպայի օրվա տոնակատարություններին, ցուցահանդես-տաղավարին մասնակցում էին նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով ենթադրամաշնորհ ստացած ՀԿ-ների ներկայացուցիչները:
Ցուցահանդես-տաղավարի շրջանակներում բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցներին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Վիկտորիա Եղոյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, նպատակը, կարևորությունը և ծրագրի ձեռքբերումները:
Ցուցահանդես-տաղավարի շրջանակներում կազմակերպվել էր նկարչության մրցույթ երեխաների համար: Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրված լավագույն նկարի հեղինակը` յոթամյա Թամարան, ստացավ մրցանակ: