Commitment to Constructive Dialogue

Քննարկում շահագրգիռ կողմերի հետ՝ ընտանիքի անհատական զարգացման պլանի իրականացման և գործընթացի շարունակական վերահսկողության վերաբերյալ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 23-ին Դիլիջանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (ՍԱՏԳ) կից գործող Աջակցող ցանցի անդամների և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր ծրագրի շրջանակներում իրականացված տնայցերի, ընտանիքիների կարիքների գնահատումների հիման վրա ձևավորել շահագրգիռ կողմերի այն շրջանակը, ովքեր կարող են պատասխանատվություն կրել ընտանիքի անհատական զարգացման պլանի իրականացման և գործընթացի շարունակական վերահսկողության համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ոլորտում առկա բացերը, մասնակիցները հանդես եկան ոլորտի բարելավման առաջարկություններով:

Հավելենք, որ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ: