Commitment to Constructive Dialogue

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՔՀԿ կողմից գործարկվող ծրագրի իրականացմանը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված «Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ««Ագաթ» հաշմանդամություն ունեցողկանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մայիսի 25-ին հանդիպում ունեցան աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը, ընտանիքի կանանց և երեխաների բաժնի ղեկավար Լիլիթ Գորգինյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հանդիպման ընթացքում յուրքանչյուր մասնակից ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները և հուզող հարցերը:

«Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ծրագրի ղեկավար Ռոզա Ավագյանը ներկայացրեց ծրագիրը, նպատակը և գործողությունների հաջորդականությունը, հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդիրների և իրականացվող հետազոտության մասին:
Հանդիպման վերջում փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորեց նման ձևաչափով հանդիպումները, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացման հարցում: