Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին հանդիպում կայացավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների կողմից:
Քննարկմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանը, մոնիտորինգային խմբի ղեկավար Սվետլանա Մկրտչյանը, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի անդամ Մուշեղ Ղրջյանը, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչ Հռիփսիմե Պետրոսյանը, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ և ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանը:
Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագիրը և մոնիթորինգային խմբի կողմից կատարված գործողությոնների և նախնական արդյունքների ամփոփ նկարագիրը:
Այնուհետև մոնիտորինգային կազմակերպության ղեկավարը` Սվետլանա Մկրտչյանը ներկայացրեց ՓՄՁ ոլորտի խնդիրները, որոնք նշվել են հարցաթերթերում:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորեց ծրագիր իրականացումը և ցանկություն հայտնեց ծանոթանալու զեկույցի վերջնական տարբերակին: