Այսօր, հունիսի 6-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էի ծրագրի շրջանակներում ստեղծված և իրենց կարողությունները զարգացնող ՔՀԿ-ների կոալիցիաների ներկայացուցիչները։
Հանդիպումը վերաբերում էր ՀՀ hանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների բյուջետային հայտերի հանրային քննարկումների կազմակերպմանը։ Մասնավորապես, Վարչապետի հանձնարարությամբ մինչև 2019թ հունիսի 17-ը (ՀՀ վարչապետի 2019թ մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N-289-Ա որոշման հավելվածի 21-րդ կետ՝ հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում) յուրաքանչյուր մարմնի մասով կազմված միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով անցկացվելիք հանրային քննարկումներին, որին պետք է ներգրավվեն նաև ՔՀԿ-ները:
Նշենք, որ վերը նշված բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկմանն ուղղված հիշյալ հանրային քննարկումների կազմակերպումը հնարավոր է դարձել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում՝ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության շնորհիվ։
Հավելենք նաև, որ ծրագրի ՔՀԿ-ների կոալիցիաները իրենց ակտիվ և կառուցողական մասնակցությունն են ունենալու հիշյալ քննարկումներին, և դրանց արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությանն են ներկայացնելու համապատասխան առաջարկություններ։