Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար պարոն Աշոտ Վահանյանի, հանձնաժողովի նախագահի խորհրդական Խաչիկ Կարապետյանը, աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի 2020-22 թվականների միջնաժամկետ ծրագրային ծախսերը և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը:
Հանրային քննարկման արդյունքում վեր հանվեցին հայտի լրացման մեթոդական ցուցումներից շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ տրվեց համապատասխան մեթոդաբանական օգնություն:
Մասնակիցները ողջունեցին քննարկման նման ձևաչափը և ընդունեցին ներկայացված առաջարկությունները: