Հունիսի 13-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերն ու 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչները, ԶԼՄ-ներ, ՔՀԿ ներկայացուցիչներ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հանդիպմանը մասնակցում էին նաև «ՀամաԶարԿ» կոալիցիայի քարտուղարության համակարգող կառույց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խոհրդատվական կենտրոնի ներկայացուցիչները։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը, կարևորեց նման հանրային քննարկումների կազմակերպումը և ՔՀԿ-ների դերն ի նպաստ մարզի զարգացման։
Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրեց 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերն ու 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը, համեմատականներ կատարեց նախորդ տարիներին մարզպետարանի բյուջեների միջև։
Ներկաներն ուղղեցին բյուջետային հայտերի վերաբերյալ իրենց հարցադրումները, հնչեցին մի շարք առաջարկություններ՝ կաված թե՜ բյուջեի ծախսերի կառուցվածքի, թե՜ հետագայում նմանատիպ հանրային քննարկումների անցկացման ձևաչափի վերաբերյալ;